Popular Posts

Saturday, January 7, 2012

հակված ենք շարունակելու երկկողմ քննարկումները ռուսների հետ



Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական SalamNews-ը՝ հղում կատարելով «Вести»-ին, ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ, ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել բանակցությունները և «հանգստացնել» Մոսկվային՝ կապված Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հետ:

Վերշբոուն նշել է, որ Լիսաբոնի Վեհաժողովից հետո որոշակի հույսեր էին արթնացել (մասնավորապես՝ այդ հանդիպումներում Դմիտրի Մեդվեդևի մասնակցությունից հետո) ՆԱՏՕ և ՌԴ հակահրթիռային պաշտպանության համակարգերի զարգացման և ջանքերի կոորդինացման առումով: «Սակայն դեռևս երկար ճանապարհ կա անցնելու, և մենք հակված ենք շարունակելու քննարկումները ռուսների հետ՝ թե երկկողմ, թե ՆԱՏՕ-Ռուսաստան ձևաչափերով»,- ասել է Վերշբոուն:

Նա հավաստիացրել է, որ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ուղղված է Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող սպառնալիքների և մարտահրավերների դեմ ու չի վտանգում Ռուսաստանի զսպման ռազմավարական միջոցները: Վերշբոուն ավելացրել է, որ հույս ունեն Ռուսաստանի հետ շարունակել քննարկումը և հասնել ընդհանուր եզրերի, որոնք այդ ոլորտում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գործակցության հիմք կդառնան:

No comments:

Post a Comment