Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել է, որ այս տարվա մարտ ամսին երկրին դեֆոլտ է սպառնալու: Նրա խոսքով դա տեղի կունենա, եթե հունական արհմիությունները չհամաձայնեն նվազեցնել աշխատավարձերն, իսկ միջազգային կառույցները ֆինանսական օգնություն չհատկացնեն երկրին: Դա կհանգեցնի նրան, որ հունական տնտեսության փրկության ծրագիրն այլևս հնարավոր չի լինի իրագործել և կառավարությունը չի կարողանա մարել պարտքերը:
Արհմիություններն արդեն մերժել են աշխրատավարձերի նվազեցման հնարավորությունը, գրում է BBC-ն:
Հունաստանի կառավարությանը հաջողվել էր խուսափել դեֆոլտից մոտ մեկ ամիս առաջ, միջազգային կառույցների հատկացրած 8 միլիարդ եվրոյի շնորհիվ, ինչին ի պատասխան Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը Աթենքից պահանջում են խիստ տնտեսման միջոցներ ձեռք առնել և պետական ունեցվածքի սեփականաշնորհում անցկացնել:
No comments:
Post a Comment