Popular Posts

Tuesday, January 10, 2012

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի 2014 թվականի աշնանը


Շոտլանդիայի իշխանությունները մտադիր են անկախության հանրաքվեն 2014 թվականի աշնանը անցկացնել: Այդ մասին «Սքայ նյուզ» հեռուստաալիքի եթերում այսօր հայտնել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարարը` Ալեքս Սելմոնդը:
Դրանով նախարարը հաստատել է նախկինում մամուլում արտահայտված այն կարծիքը, ըստ որի` անկախության հանրաքվեի առավել նախընտրելի ժամկետը կլինի Բեննոկբեռնի ճակատամարտի 700-ամյակին նվիրված նոր ազատության օրը: Այդ ճակատամարտում շոտլանդացիները անգլիացիներին ծանր պարտության մատնեցին և վերականգնեցին իրենց անկախությունը: Նոր միությունը հիմնվեց 1707 թվականին, երբ նոր պետական միավորում առաջացավ` Մեծ Բրիտանիան:
Այսօր, Մեծ Բրիտանիայի Շոտլանդիայի հարցերով նախարար Մայքլ Մուրը հայտարարել է, որ չնայած նա անկախության վերաբերյալ հանրաքվեն օրինական է համարում, միևնույն ժամանակ կարծում է, որ նման կարևոր քաղաքական հարցով հանրաքվեն` առանց պաշտոնական Լոնդոնի թույլտվության և առանց թափանցիկության պատշաճ մակարդակի ապահովման` չի կարող կայանալ:

No comments:

Post a Comment