Վրաստանի Ազգային բանկի միջազգային ռեզերվները անցած տարվա դեկտեմբերի դրությամբ կազմում են 2,818 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է newsgeorgia-ն, հղում անելով բանկի հաղորդագրությանը:
Նշվում է, որ այդ ցուցանիշը նոյեմբեր ամսվա համեմատությամբ նվազել է 38 միլիոն դոլարով, սակայն ողջ տարվա կտրվածքով ռեզերվներն աճել են 554,6 միլիոնով:
Բանկի միջազգային ակտիվները արտարժույթով կազմում է 2,595 միլիարդ դոլար, որից 1,593 միլիարդը արժեթղթերով, իսկ 1,001 միլիարդը արտարժույթով:
No comments:
Post a Comment