Popular Posts

Saturday, January 7, 2012

Գերմանիայի նախագահը չի կարողանում «մարսել» 500 000 եվրո վարկը


300-ից ավելի մարդ այսօր Գերմանիայի նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա է անցկացրել:  Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, հավաքվածները նախագահի դեմ ուղղված կարգախոսներ են վանկարկել և պահանջել են նրա հրաժարականը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև կոշիկներ են պարզել, ինչը, հատկապես, արաբական աշխարհում ատելության և անհարգալից վերաբերմունքի նշան է:
Գերմանիայի նախագահը սկանդալի կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա վարկ է վերցրել՝  500  հազ. եվրո արժողությամբ տուն գնելու համար: Այդ վարկը նա վերցրել էր Էդիտ Գերկենսից՝ ձեռնարկատեր Էգոն Գերկենսի կնոջից: Քրիստիան Վուլֆն այդ վարկը վերցրել  էր այն ժամանակ, երբ ինքը Ներքին Սաքսոնիա հողի վարչապետն էր: Իսկ կրակի վրա յուղ լցրեց հատկապես այն տեղեկությունը, թե  իբր նախագահը փորձում է  ճնշում գործադրել գերմանական «Բիլդ» թերթի վրա, որպեսզի այն այդ վարկի առնչությամբ մանրամասներ չհրապարկի:

No comments:

Post a Comment