Popular Posts

Tuesday, January 17, 2012

Ռուսաստանի նախագահի թեկնածուները դուրս են եկել իրար դեմ

Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուները հանդես են եկել նախընտրական հայտարարությունների շքերթով, հայտնում է BBC-ին: Դրանք թեկնածուներից յուրաքանչյուրի մոտ ինքնատիպ են ստացվել: Վլադիմիր Պուտինը ծավալուն հոդված է գրել այն մասին, թե ինքն ինչ վաստակ ունի երկրի առաջ: Իր հերթին մյուս թեկնածուներին նա մեղդրել է այն բանի համար, որ նրանք միայն պատրաստ են համաձայնության գալ իշխանության փոխանցման հարցում: Գրիգորի Յավլինսկին հայտարարել է, որ արդար ընտրություններին նպաստող ֆոնդ է ստեղծվելու: Վլադիմիր Ժիրինովսկին պատմել է, թե ինքը գենետիկորեն ինչպես է տարբերվում մյուս թեկնածուներից: Սեփական առանձնահատկությունը Ժիրինովսկին ընդգծել է` պատմելով, որ ինքը գործարանատիրոջ թոռ է, իրավաբանի տղա, իսկ մյուս թեկնածուները հայտնի չէ, թե ում թոռներն են: Նա նաև քննադատել է «ազգային առաջնորդ» Պուտինին` ասելով, թե Պուտինի հոդվածում ինքն իրեն վերագրվող հաջողությունները երևակայական են, իսկ քաղաքացիները առայժմ մեկ ցանկություն ունեն` «Ռուսաստան առանց Պուտինի»: Գենադի Զյուգանովը հայտնել է, թե կկայացնի փոխնախագահի ինստիտուտը, իսկ իր հին թեզերից հիշել է մասնավորապես «եղբայրական ժողովուրդների միություն» ստեղծելու խոստման մասին: Միխայիլ Պրոխորովը քննադատել է բոլորին` Պուտինից բացի:. «Կրեմլի քարոզչությունը մեզ ներշնչում է, իբր թե Պուտինին այլընտրանք չկա, իսկ Կրեմլի գործակալները` КПРФ-СР-ЛДПР-ի առաջնորդները իրենց մասնակցությամբ պատրաստվում են չեզոքացնել հենց այդ այլընտրանքը` ասելով, թե իրենք են հենց այլընտրանքը նրանց համար, ովքեր դեմ են Պուտինին». մասնավորապես ասել է Պրոխորովը, որին ևս մեղադրում են Պուտինի հրահանգով և նրա իսկ օգտին ընտրապայքարի մեջ մտնելու համար:

No comments:

Post a Comment