Արաբական դիտորդների Սիրիայում իրականացվող աշխատանքը փոխում է Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) այդ երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ կարծիքը:
Այս մասին ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` հայտարարել է դաշնային խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովը` Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադի հետ հանդիպման ժամանակ:
«Ակնառու է, որ ԱԵԼ-ում կարծիքների դիֆերենցիացիա է կատարվում: Արդեն չկա նախկին համընդհանուր տեսակետը: Դիտորդներն իրենց աչքով են տեսել այն, ինչ կատարվում է Սիրիայում և փոխել են կարծիքը: Դժվար է իրավիճակի վերաբերյալ իրական կարծիք կազմել հիմնվելով միայն ԶԼՄ-ների հաղորդման վրա», - հայտարարել է ՌԴ ԴԽ փոխխոսնակը:
Ումախանովի կարծիքով` կարևոր է աշխարհին ներկայացնել Սիրիայում ընթացող պրոցեսների հակասականությունը և բարդությունը:
«Անարդար և վտանգավոր է այնտեղ առկա բոլոր խնդիրները կապել բացառապես իշխանությունների գործողությունների հետ», - նշել է Ումախանովը:
Իր հերթին Սիրիայի դեսպանը նշել է, որ ԱԵԼ-ի դիտորդները ինտենսիվ են աշխատում, այցելում են տարբեր քաղաքներ` ոչ միայն Դամասկոս և Հոմս: Այցելում են նաև հիվանդանոցներ ու բանտեր:
No comments:
Post a Comment