Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամմեդ Նաջարը հունվարի կեսերին Հայաստան կայցելի: Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարարի՝ միջազգային հարցերով տեղակալ Մեհդի Մուհամմեդիֆարդը:
Պաշտոնյան հավելել է, որ այցի շրջանակում կողմերը քննարկելու են ինչպես անվտանգությանն, այնպես էլ տնտեսության, մշակույթի, առևտրի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: «Քննարկվելու են նաև սահմանային գոտում համատեղ տոնավաճառների գործունեությանն առնչվող հարցեր»,-ասել է նա:
No comments:
Post a Comment