Մավրիտանացի ծայրահեղականները Ֆրանսիայի դեմ ջիհադ (սրբազան պատեմրազմ) են հայտարարել: Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի մավրիտանական բջջի առաջնորդ Աբու Քումքումն ինտերնետում զետեղված տեսագրության մեջ հայտարարել է, թե «Ֆրանսիան թշնամաբար է տրամադրված իսլամի շահերի հանդեպ»:
Նշենք, որ «Շարժում հանուն Արևմտյան Աֆրիկայում արդարության և միասնության» խմբավորումը (ղեկավարն Աբու Քումքումն է) անցած տարվա հոկտեմբերին Սահարայի անապատում առևանգել և մինչ օրս պատանդ է պահում երկու իսպանացիների և մեկ իտալուհու: Սահարայում, ընդհանուր առմամբ, 12 արևմտաեվրոպացի է պատանդ պահվում: Ծայրահեղականները մտադիր են Շարիաթի՝ իսլամական իրավունքի նորմերը հաստատել ողջ Արևմտյան Աֆրիկայում:
No comments:
Post a Comment