Ֆրանսիայում հայկական լոբբին պետք է պայքարի ու մի քանի երաշխիքներ ստանա Հայաստանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո հայակական լոբբին հնարավորության դեպքում պետք է ստանա ՀՀ-ի անվտանգության երաշխիքներ՝ օգնեն տեխնոլոգիաներով, օգնեն կրթության և մի շարք այլ հարցերում, և մենք մի քանի տարի հետո շատ ավելի ուժեղ պետություն կդառնանք: Ինչպես նաև պետք է պահանջել ԼՂՀ-ի անկախության ճանաչումը Եվրոպայից»,-ասաց նա և ավելացրեց, որ Ղարաբաղի հարցը չէր առաջանա, եթե չլիներ ցեղասպանությունը, որը թուլացրեց Հայաստանը:
«Ֆրանսիան փորձ կատարեց ճնշել Թուրքիայի առաջխաղացումը Եվրոպա և ինտեգրումը Եվրամիությանը: Եվ հենց դա է պատճառը որ Ֆրանսիան նրա ճանապարհին դրեց հայոց ցեղասպանության հարցը:
«Ֆրանսիան փորձ կատարեց ճնշել Թուրքիայի առաջխաղացումը Եվրոպա և ինտեգրումը Եվրամիությանը: Եվ հենց դա է պատճառը որ Ֆրանսիան նրա ճանապարհին դրեց հայոց ցեղասպանության հարցը:
Մենք պետք է սառը դատենք և ասենք, եթե երաշխիքներ չեք տալիս, ուրեմն այդ օրինագծի ընդունումը ոչ մի արժեք չունի մեզ համար: Չպետք է թույլ տանք որ մեր հարցը օգտագործեն առանց մեզ»,-ասաց նա:
Քաղաքագետը կոչ արեց, 21-րդ դարը դարձնել հայերի բնական իրավունքները վերականգնելու դար:
No comments:
Post a Comment