Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, թե թույլ չի տալու, որպեսզի «արյունռուշտները, մումիաները և ճիվաղները Վրաստանի քաղաքական անցյալից ներկա վերադառնան»։
«Ռուսական փողերով նրանք չեն կարողանա Վրաստանն անցյալ վերադարձնել։ Կարծում էի, որ մարդիկ, որոնք մեզ թալանել ու կլպել են, հիշողությունիցս ջնջվել են, ազատվել եմ նրանցից։ Այժմ, սակայն, ինչ–որ մեկը նրանց բոլորին ինչ–որ տեղից փորել–հանել է ու մի տեղ հավաքել»,–ռուսական Vz.ru կայքի հաղորդմամբ՝ ասել է Սաակաշվիլին։
Թե կոնկրետ ում մասին է խոսքը, Վրաստանի նախագահը չի նշել։
«Այդ մարդկանց չարացնում է Վրաստանի առաջ գնալու փաստը և ցանկանում են հարձակում կազմակերպել՝ հույս ունենալով, որ Կարթագենը կընկնի»,–ասել է նա։
Վրաստանի նախագահը հավելել է, թե նրանք կրկին ցանկանում են գողանալ թոշակառուների նպաստները, կեղծել ընտրությունները։ «Մենք, սակայն, նրանց չենք տա մեր երկիրը, մումիաները չեն վերադառնալու, նման բան միայն ֆիլմերում է լինում»,–ասել է նա։
No comments:
Post a Comment