Popular Posts

Thursday, January 5, 2012

Մեդվեդևն ու Ահմադինեջադը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը


Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադի և Դմիտրի Մեդվեդևի միջև: Նրանք քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային  խնդիրներ և հատկապես իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:
Մեդվեդևը բարձր է գնահատել իրանական կողմի` Մոսկվայի վերջին նախաձեռնության աջակցությունը, որն ուղղված է միջազգային հանրության վստահության վերականգնմանը իրանական միջուկային ծրագրի նկատմամբ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, ինչպիսիք են Սիրիայում իրավիճակը: 

No comments:

Post a Comment