Popular Posts

Thursday, January 5, 2012

ԱՄՆ նոր պաշտպանական ռազմավարությունը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է երկրի նոր պաշտպանական ռազմավարությունը, որը նախևառաջ նախատեսում է պաշտպանական ծախսերի նվազեցում:
Առաջիկա 10 տարում Պաշտպանության դեպարտամենտը կստանա 450 միլիարդ դոլար ավելի քիչ, քան նախատեսված էր նախապես:
«Այո, մեր բանակը ավելի աղքատ կդառնա, սակայն բոլորը պետք է իմանան, որ Միացյալ Նահանգները ապագայում ևս պահպանելու են ռազմական առավելությունը: Մեր զինված ուժերը կդառնան ավելի շարժունակ, ճկուն և պատրաստ կլինեն գործելու ցանկացած արտակարգ իրավիճակում և արձագանքելու ցանկացած մարտահրավերի», - ասել է Օբաման:
Նրա խոսքով, նոր ռազմավարության համաձայն նախատեսվում է ավելացնել ամերիկյան զինված ուժերի ներկայությունը ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև հիմնական գործընկերների ու դաշնակիցների հետ համագործակցության սերտացում:
ԱՄՆ նախագահը երկրի հիմնական ռազմական հակառակորդ է համարում Իրանն ու Չինաստանը և շեշտել, որ Պեկինն հեռակա իմաստով ավելի մեծ ազդեցություն է ունենալու ԱՄՆ-ի տնտեսական և ռազմական ոլորտների վրա:

No comments:

Post a Comment