Popular Posts

Tuesday, January 10, 2012

Թուրք կուսակցապետը պահանջում է իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից


Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե ինքը չի վախենում պատգամավորական անձեռնմխելիությունը կորցնելուց։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստամբուլ քաղաքի շրջանային դատախազությունը երեկ Թուրքիայի խորհրդարանից պահանջել է պատգամավորական անձեռմխելիությունից զրկել Քեմալ Քըլըչդարօղլուին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քըլըչդարօղլուն մեղադրվում է «Թուրքիայում 2010թ. ռազմական հեղաշրջում նախապատրաստելու առնչությամբ անցկացվող հետաքննության վրա ազդելու մեջ։
«Ինձ մեղադրում են դատական գործընթացին միջամտելու փորձի մեջ։ Նրանց արդար դատարանն այն է, որը չհրապարակված գիրքը հանցագործություն է համարում և ձերբակալում է անվճար սովորել ցանկացող ուսանողներին։ Ես անձեռնմխելիության կարքի չունեմ։ Նիստից հետո ես անձամբ եմ դիմում ուղարկելու խորհրդարանի Գլխավոր ասամբլեա։ Նրանք, ովքեր հանուն ժողովրդի են հանդես են գալիս, վախ չունեն։ Եթե դուք ցանկանում եք հաշվեհարդար տեսնել Ժողովրդահանրապետական կուսակցության հետ, զրկեք ինձ անձեռնմխելիությունից»,–ասել է նա։

Քըլըչդարօղլուն հավելել է, որ չի վախենում դատարաններից և դատախազներից։ «Եթե ինձ նույնիսկ կախաղան ուղարկեք, կասեմ այն, ինչ գիտեմ»,–ընդգծել է թուրք կուսակցապետը։
Նշենք, որ վերոնշյալ հեղաշրջումը «բացահայտել էր» թուրքական Taraf պարբերականը։ Թերթի տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերը 2010թ. մշակել էին «Բալիոզ» («Կռան») անունը կրող ծրագիրը, որը նպատակ է ունեցել, հասարակության շրջանում քաոսային իրադրություն ստեղծելով, տապալել երկրի կառավարությունը։ Այդ պլանի համաձայն՝ Ստամբուլի Fatih Camisi և Bayazid մզկիթների մոտ պայթուններ պետք է տեղի ունենային, ապա` հարձակում Թուրքիայի ռազմական թանգարանի վրա, որից հետո երկրի զինված ուժերը պետք է տապալեին կառավարությունը։
Թերթի հաղորդմամբ՝ 2002–2003թթ. մշակված ծրագրի տակ դրված էր Թուրքիայի ԶՈՒ նախկին գեներալ Չեթին Դողանի ստորագրությունը։ Հեղաշրջումից հետո երկրում նաև զանգվածային ձերբակալություններ պետք է սկսվեին։

No comments:

Post a Comment