Popular Posts

Tuesday, January 10, 2012

Թուրքիայում «Բալիոզի» գործով գեներալ է ձերբակալվել


Թուրքիայում 2010թ. ռազմական հեղաշրջման պատրաստմանը մեղսակից լինելու կասկածանքով գեներալ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, ձերբակալվածը Թուրքիայի ԶՈՒ առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար Խուրշիդ Թոլոնն է։
Վերոնշյալ հեղաշրջումը «բացահայտել էր» թուրքական Taraf պարբերականը։ Թերթի տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերը 2010թ. մշակել էին «Բալիոզ» («Կռան») անունը կրող ծրագիրը, որը նպատակ է ունեցել, հասարակության շրջանում քաոսային իրադրություն ստեղծելով, տապալել երկրի կառավարությունը։ Այդ պլանի համաձայն՝ Ստամբուլի Fatih Camisi և Bayazid մզկիթների մոտ պայթուններ պետք է տեղի ունենային, ապա` հարձակում Թուրքիայի ռազմական թանգարանի վրա, որից հետո երկրի զինված ուժերը պետք է տապալեին կառավարությունը։
Թերթի հաղորդմամբ՝ 2002–2003թթ. մշակված ծրագրի տակ դրված էր Թուրքիայի ԶՈՒ նախկին գեներալ Չեթին Դողանի ստորագրությունը։ Հեղաշրջումից հետո երկրում նաև զանգվածային ձերբակալություններ պետք է սկսվեին։

No comments:

Post a Comment