Popular Posts

Thursday, January 19, 2012

Պուտինի հանդիպումը ռուսական լրատվամիջոցներիվ գլխավոր խմբագիրների հետ

Այսօր ռուսական լրատվամիջոցներիվ գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մի շարք հայտարարություններով է հանդես եկել, փոխանցում է «Ռադիո Մայակը»: 

Պուտինը մասանավորապես ասել է, որ որոշ մտավորականներ ընդգծված արհամարհանք են դրսևորում իրենց առաջարկների նկատմամբ` նկատի ունենալով այն, որ Դմիտրի Բիկովը և Բորիս Ակունինը վերջերս չէին ներկայացել Ռուսական մամուլի օրը կառավարական պարգևների հանձնման արարողությանը: 

Ակունինի դեպքում Պուտինը հիշել է նրա վրացական արմատների մասին: Պուտինը վրդովմունք է հայտնել հրապարակումներից մեկի առիթով, որը կրում է «За Путина голосует быдло» վերնագիրը: 

Պուտինը խնդրել է быдло անվանելով` չվիրավորել այն մեծամասնությանը, որը մինչ այժմ քվեարկել է իր օգտին: ՌԴ վարչապետը պատմել է նաև, որ հազվադեպ է թերթեր կարդում, հիմնականում ռադիո է լսում: 

Սակայն, նա բաց չի թողել «Էխո Մոսկվի» ծառիոկայանին քննադատելու առիթը: Վարչապետը պատմել է, որ վերջերս Դմիտրի Մեդվեդևի հետ Սոչիում դահուկասպորտով է զբաղվել, բարձր տրամադրությամբ նստել է մեքենան, միացրել ռադիոն` «Էխո Մոսկվի», ինչից նրա տրամադրությունն անմիջապես փչացել է:

Հանդիպմանը ներկա «Էխո Մոսկվի»–ի գլխավոր խմբագրին Պուտինն ասել է, որ նրանց ռադիոյով այդ պահին «զառանցանք» էր հնչում եթեր:

Շարունակելով` Պուտինը լրագրողին հարցրել է, թե արդյոք նա իրենից նեղացավ: Լրագրողը հաստատական պատասխան է տվել: Պուտինը նրան մխիթարել է` ասելով. «Ես ախր չեմ նեղանում, երբ դուք առավոտից երեկո ինձ վրա կեղտ եք լցնում»: Լրագրողն այնուհետև ասել է, թե կատակել է, որ ինքը նեղացել է, որին ի պատասխան Պուտինն ասել է, որ իսկ ինքը չի կատակում:

No comments:

Post a Comment