Ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն առաջարկում է օրինականացնել այն կապիտալը, որն 90-ական թվականներին ձեռք է բերվել կասկածելի ճանապարհներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ինձ փողեր անհրաժեշտ չեն, ես ամեն բան ունեմ, դրա համար հաստատ գիտեմ, թե ինչպես հաղթահարել կաշառակերությունը: Ես ինձ հետ ուժեղ թիմ կբերեմ, որը փող չի վերցնում և մենք արագ կվերացնենք այդ չարիքը» ,- հայտարարել է Պրոխորովը Россия 1 հեռուստաալիքի եթերից:
Պատասխանելով հարցին, թե ինչ մեթոդներով է Պրոխորովը նախատեսում կոռուպցիայի դեմ պայքարել, գործարարը ասել է, որ առաջին հերթին դա «տնեսական համաներումն է»։
«Պետք է հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր թալանել են։ Բացահայտ խոսենք: Թող հարկ վճարեն դրանից, որ բոլորը բացահայտ գիտենան»,- նշել է Պրոխորովը՝ ավելացնելով, որ ինքը բարեխղճորեն վճարել է հարկերը և երկրի ամենախոշոր հարկատուն է:
Հիշեցնենք, որ Forbes-ի 2011թ. վարկանիշով Պրոխորովի կարողությունը գնահատվում է 18 միլիարդ ԱՄՆ դոլար: Նա Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց շարքում երկրորդն է:

No comments:
Post a Comment