Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մեկ մարդու նախըտրական շահերին է ծառայում (նկատի ունի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը պատրաստվում է մասնակցել 2012թ. մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին)։
«Հուսով եմ, որ ֆրանսիացի խելամիտ սենատորները կիսում են մեր դիրքորոշումը և կհասկանան, որ նման օրինագիծը ստվեր է գցում Ֆրանսիայում ժողովրդավարության վրա և ոչ կասեն օրինագծին,– ասել է Գյուլը և հավելել,–Անկասկած, այդ օրենքի ընդունումը մեծ վնաս է հասցնելու թուրք–ֆրանսիական հարաբերություններին։
Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը հունվարի 23–ին քննարկվելու է Սենատում։
No comments:
Post a Comment