Popular Posts

Wednesday, January 11, 2012

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը


Բուլղարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական « ԱՊԱ» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Կայքը ընդգծում է, որ բանաձևն օրակարգ էր մտցվել «Ատակա» կուսակցության կողմից և քննարկվել է այսօր՝ ձմեռային արձակուրդներից հետո հրավիրված առաջին նիստի ժամանակ։
Քննարկումներից հետո բանաձևին կողմ է քվեարկել 14 մարդ, դեմ՝ 30–ը, ևս 59–ը ձեռնպահ են մնացել։

«Ատակայի» ներկայացուցիչները հայտնել են, թե առաջիկայում ևս մեկ անգամ բանաձևը քննարկման է ներկայացվելու։
Հաղորդվում է, որ նախկինում 4 անգամ բանաձևը ներառվել է խորհրդարնի օրակարգում։

No comments:

Post a Comment