Միացյալ Նահանգներ արդեն երկրորդ հարվածային ավիակիր նավատորմն է ուղարկում Արաբական ծով, որը ողողում է Իրանի հարավային ափերը:
ԱՄերիկյան նավատորմի հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խմբի կազմում են «Աբրահամ Լինքոլն» միջուկային ավիակիրը, հրթիռակիր հածանավ և հրթիռակիր ականակիր նավ:
Պաշտոնապես նշվում է, որ նավախմբի նպատակը ամերիկյան 5-րդ օպերատիվ նավատորմի գործողություններին աջակցություն ցուցաբերելն է:
Նշենք, որ այս շաբաթ ավելի վաղ ամերիկյան նավերի մեկ այլ հարվածային խումբ, «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ դուրս է եկել դեպի Արաբական ծով: Իսկ Բահրեյնում տեղակայված է ամերիկյան 5-րդ հարվածային նավատորմը, որի կազմում նույնպես ավիակիր կա և, որի հրամանատարությունը, ի պատասխան Իրանի` Հորմուզի նեղուցը փակելու սպառնալիքին հայտարարել էր, որ նման ցանկացած փորձ կանխվելու է:
No comments:
Post a Comment