Popular Posts

Thursday, January 5, 2012

Իսպանիան արտահանձնում է վրացի «օրենքով գողին»


Իսպանիայի իշխանությունները համաձայնել են Վրաստան արտահանձնել Կախաբեր Շուշանաշվիլիին, ով համարվում է ռուս-վրացական մաֆիայի պարագլուխներից  մեկը: Վրաստանը Իսպանիայի իշխանությանը հարցում էր ուղարկել` Շուշանաշվիլիի 2011 թ. ապրիլին արտահանձման համար: 
El Pais պարբերականի հաղորդմամբ` Շուշանաշվիլին ձերբակալվել էր 2010 թ. մարտին`Կատալոնիայում: Պարբերականի տվյալով`«օրենքով գողը» մեղադրվում է 40 հազ. եվրո շորթման, փողերի լվացման և նման այլ հանցագործությունների մեջ:
Հետաքննությունը պարզել է, որ Շուշանաշվիլին, Skype-ի միջոցով, տարիներ շարունակ ղեկավարել է հանցախմբի գործողությունները ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայի մի շարք այլ երկրներում:

No comments:

Post a Comment