Popular Posts

Thursday, January 5, 2012

Բրայզան հեռացել է Ադրբեջանից


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հեռացել է Բաքվից և վերադարձել հայրենիք: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ամերիկյան դեսպանության խոսնակ Քիտ Բինը:
Հիշեցնենք, որ Բրայզայի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է, քանի որ Սենատը հավանություն չէր տվել նրա թեկնածությանը և նախագահ Օբաման նրան դեսպան էր նշանակել առանց Սենատի հավանության, իսկ այդ դեպքում դեսպանի պաշտոնավարումը ժամանակավոր է:
Այժմ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար է լինելու Ադամ Սթերլինգը: 

No comments:

Post a Comment