Popular Posts

Tuesday, January 3, 2012

Սարկոզին ևս մեկ անգամ կոչ է արել Ասադին լքել պաշտոնըվ


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ևս մեկ անգամ հայտարարել է, որ նրա սիրիացի գործընկեր Բաշար Ասադը պետք է լքի պաշտոնը և «ազատություն տա իր ժողովրդին որոշելու սեփական ճակատագիրը»:
Ինչպես հաղորդում է France Press գործակալությունը, Սարկոզին ասել է, որ «միջազգային հանրությունը պետք է իր վրա վերցնի դաժան բռնաճնշումները քննադատելու պատասխանատվությունը»:
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է Արաբական պետությունների լիգայի դիտորդների աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին: ԱՊԼ դիտորդները պետք է զեկույց պատրաստեն երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես`պարզեն քաղաքացիական անձանց մահվան մեղավորներին:

1 comment:

  1. Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Ասադի ռեժիմին մի քանի շաբաթ է մնացել:

    ReplyDelete