Popular Posts

Tuesday, January 3, 2012

Ֆրանսիան պահանջում է խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները


Ֆրանսիան Եվրամիության անդամ երկրներից պահանջում է մինչև հունվարի վերջ խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
«Ֆրանսիան ցանկանում է խստացնել պատժամիջոցները, և նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն հայտարարել է երկու հստակ առաջարկների մասին` սառեցնել Իրանի Կենտրոնական բանկի` եվրոպական ակտիվները և արգելք մտցնել իրանական նավթի արտահանման հարցում»,- այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն:
Ֆրանսիացի նախարարի խոսքով` ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կհաստատի պատժամիջոցների փաթեթը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի եվրոպական երկրներն էլ նման քայլի դիմեն: Այսպիսով, մենք կցուցադրենք մեր վճռականությունը` թույլ չտալ Իրանին ունենալ միջուկային զենք»,- ասել է Ժյուպեն:
Նշենք, որ Իրանը Հորմուզի նեղուցում անցկացված զորավարժությունների ժամանակ փորձարկել է երկու բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարված հասցնել և Իսրայելին, և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին: Իրանի քաղաքական գործիչները հայտարարել են, որ եթե Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի Իրանի նկատմամբ, ապա Իրանը կփակի Հորմուզի նեղուցը, որը կարևոր զարկերակ է նավթամատակարարումների համար:

No comments:

Post a Comment