Popular Posts

Thursday, January 19, 2012

Լուկաշենկոն խոստացել է քաղաքական բարեփոխումներ իրականացնել



Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հետևելով Ռուսաստանի իշխանությունների օրինակին, խոսել է երկրում քաղաքական բարեփոխումներ կատարելու մասին, որոնք կիրականացվեն 2012 թ. աշնանը կայանալիք ընտրությունների ժամանակ:

Չինացիներին տված հարցազրույցի ժամանակ նախագահը նշել է, որ երկրի քաղաքական կյանքը պետք է «մոդեռնիզացնել», ինչի համար անհրաժեշտ է քաղաքական բարեփոխումներ իրականացնել:

Լուկաշենկոն քննադատել է ԵՄ երկրներին, որոնք Մինսկին մեղադրում են աշխարհի բոլոր մեղքերի մեջ:

Նախագահը հայտարարել է, որ երախտապարտ կլինի Չինաստանին, եթե վերջինս կարողանա քաղաքական բարեփոխումների հետ կապված ինչ-որ բան «հուշել», ինչպես արել է միշտ:

Դրա հետ մեկտեղ՝ Բելառուսի խորհրդարանական ընտրությունները խոստանում են լինել սկանդալային, թեկուզ այն պատճառով, որ ընտրություններին միջազգային դիտորդներ, մասնավորապես՝ ԵՄ-ից, կարող են հրավիրված չլինել:

Իրենց հերթին Բելառուսի ընդդիմադիր ուժերը չեն շտապում հավատալ Լուկաշենկոյի՝ քաղաքական բարեփոխումներ իրականացնելու խոստումներին: Վլադիմիր Նեկլյաևը, ով անցած ընտրությունների ժամանակ Լուկաշենկոյի հակառակորդն էր, նշել է, որ նախևառաջ պետք է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և թույլ տալ նրանց մասնակցել ընտրություններին:

No comments:

Post a Comment