Popular Posts

Thursday, January 19, 2012

Ընդդիմադիր ուժերի համաժողովին մասնակցելու են նաև ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն



ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը  հայտնել է, որ ընդդիմադիր ուժերի՝ այսօր կազմակերպած համաժողովին, որի ժամանակ քննարկվելու է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, մասնակցելու են նաև ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Նա նշել է, որ ինքը պատրաստվում է այնտեղ ելույթ ունենալ:


Նա նաև հավելել է, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն, սակայն նախորդ փորձը հուշում է, որ քիչ է հավանականությունը նիստեր գումարելու և հարցի շուրջ քվորում ապահովելու: Բոստանջյանը տեղեկացրել է, որ վաղը իրենց կուսակցության առաջանորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կլինի, և իրենք դեռ բավական ժամանակ ունեն մինչ նախագծի քվեարկությունը հարցը քննարկելու համար:


ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, որը հայտնել է, թե մասնակցելու է համաժողովին, նշել է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը ժամանակավրեպ է, և հարցի բարձրացումն ինքը դիտում է պոպուլիզմ և ընդամենը նախընտրական որոշակի PR ակցիա:

No comments:

Post a Comment