ԵՄ 27 երկրների դեսպաններ համաձայնության են եկել Իրանի կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ: Քաղաքական տեղեկացված աղբյուրի խոսքերով՝ Իրանի կենտրոնական բանկի դեմ վերջնական միջոցներ կձեռնարկվեն հունվարի 23-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում:
Դիվանագետի խոսքերով՝ ԵՄ երկրները մտադիր չեն «ամբողջովին խզել կապերն Իրանի կենտրոնական բանկի հետ»:
Եղած տվյալների համաձայն՝ Իրանի կենտրոնական բանկի հետ ֆինանսական փոխհարաբերությունների ամբողջական արգելքին դեմ է դուրս եկել մասնավորապես Գերմանիան, ում Թեհրանը պարտք է 2.6 մլրդ դոլար:
Ակնկալվում է, որ հունվարի 23-ին էմբարգո կդրվի նաև իրանական նավթի վրա:

No comments:
Post a Comment