Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, և Հայաստանն ընտրվել է 2015թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր:
Ինչպես տեղեկանում ենք Կրթության և գիտության նախարարության հաղորդագրությունից՝ Հայաստանի Հանրապետությունը երեք տարով ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և Երևանը փաստացի դառնում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք:
Հայաստանն Եվրամիության ոչ անդամ առաջին երկիրն է, որին վստահվում է այս բարձր և պատասխանատու առաքելությունը:
Ի դեպ, նախօրեին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեսաուղերձ էր հղել հետամուտ խմբի նիստի մասնակիցներին՝ ներկայացնելով Հայաստանի Հանարապետության հայտը:
Մասնակիցներից Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը:
No comments:
Post a Comment