Popular Posts

Monday, January 16, 2012

Թուրքական ռազմական մի ինքնաթիռ է կործանվել


Թուրքիայի օդային ուժերի T-37C ռազմա-ուսումնական ինքնաթիռը աղետի է մատնվել Իզմիր նահանգում: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները` հղում կատարելով նահանգի նահանգապետին:
Ինքնաթիռը, որում երկու օդաչու է եղել, օդ է բարձրացել թուրքական օդուժի Չինգլի ռազմաբազայից դեպի Իզմիր: Ականատեսների պնդմամբ` T-37C Ինքնաթիռը ընկել է Էգեյան ծովում` Ֆոչա բնակավայրի մոտակայքում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` աղետի մատնված ինքնաթիռում գտնվել են թուրքական սպա և պակիստանյան սկսնակ օդաչուն:
Հաղոդվում է, որ անկման վայր են ուղարկվել մի քանի ուղղաթիռներ, նավեր ու ռազմական նավեր: Թուրքական բանակի գենշտաբի հաղորդմամբ` օդաչուների և ինքնաթիռի որոնման աշխատանքները շարունակվում են, սակայն դեռ արդյունքներ չկան:

No comments:

Post a Comment