Popular Posts

Monday, January 16, 2012

Թուրքիան Իրանի դեմ հայց կներկայացնի դատարան


Թուրքիան Իրանի դեմ հայց է ներկայացնելու Միջազգային արբիտրաժային դատարան՝ այդ երկրից ներկրվող գազի գինը վիճարկելու համար։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, այս մասին լրագրողներին հայտնել է  Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։
Ավելի վաղ Յըլդըզը հայտարարել էր, թե Իրանը չի համաձայնել Թուրքիա ներմուծվող գազի գինն իջեցնելու պաշտոնական Անկարայի պահանջներին։
1996թ. Թուրքիայի և Իրանի միջև գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել։
Այդ պայմանագրի համաձայն՝ Իրանը տարեկան 10 մլրդ խ.մ գազ պետք է մատակարարի Թուրքիային։

No comments:

Post a Comment