Popular Posts

Saturday, January 7, 2012

Հակակառավարական նյութեր տարածող կայքերն Իրանում կփակվեն


Իրանի իշխանությունները կփակեն «հակակառավարական գործունեություն ծավալող» կայքերը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն, այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության Ինտերնետի  և տեղեկատվական գործակալությունների վարչության պետ Մուհամմեդ Սադիկ Աֆրասիաբին:
Նա հավելել է, որ 2006 թվականից առ այսօր Իրանում մոտ 30  հազ. ինտերնետ կայք է գրանցվել: «Դրանց թվում կան այնպիսի կայքեր, որոնք հակակառավարական գործունեություն են ծավալում: Այդ կայքերը կզրկվեն պետական գրանցումից: Այդպիսով, Իրանի ինտերնետ հատվածը «կմքարվի»,-ասել է նա:
 Աֆրասիաբին հավելել է, որ հակակառավարական  գործունեություն ծավալող կայքերի ցանկը կորոշվի հաջորդ ամսվա սկզբին, իսկ դրանց սեփականատերերի դեմ հայց կներկայացվի դատարան:

No comments:

Post a Comment