Popular Posts

Saturday, January 7, 2012

«Սարկոզի» տակդիրները

Թուրքական մի ընկերություն «նվաստ» ապրանքների մի ամբողջ շարքի արտադրություն է սկսել՝ դրանք անվանելով «Սարկոզի»՝ «ի պատիվ» Ֆրանսիայի նախագահի։ Հայկական ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բոյերի անունով պահպանակներ արտադրելուց հետո, ահա մեկ ուրիշ թուրքական ընկերություն սկսել է արտադրել մանկական տակդիրներ, աղբի տոպրակներ, զուգարանի թուղթ ու թղթե անձեռոցիկներ, և անգամ կանացի զուգագուլպաներ «Սարկոզի անունով»։ Ի դեպ, «Սարկոզի» ապրանքային նշանը գրանցվել է Թուրքիայի արտոնագրային ինստիտուտի կողմից, և ընկերության արտադրանքը արդեն տաս օր է վաճառվում է ինտերնետային կայքի միջոցով։

No comments:

Post a Comment