Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ժանաոզեն քաղաքում արտակարգ դրությունը մինչև հունվարի 31-ը երկարաձգելու մասին հրամանագիր է ստորագրել (սկզբնական ժամկետը լրանում էր հունվարի 5-ին)։
Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, Նազարբաևը Ժանաոզենում արտակարգ դրություն էր մտցրել դեկտեմբերի 16–ին քաղաքում սկսված զանգվածային անկարգությունների առնչությամբ՝ «բնակչության անվտանգությունն ապահովելու, օրինականությունն ու իրավակարգը վերականգնելու համար»։
Ժանաոզեն քաղաքի հրապարակում, որտեղ մի քանի ամիս շարունակ գործադուլ էին անում, Ղազախստանի նավթային ընկերությունների աշխատակիցները (նրանք բողոքում էին ցածր աշխատավարձի դեմ), դեկտեմբերի 16-ին զանգվածային անկարգություններ տեղի ունեցան, որոնց հետևանքով 16 մարդ զոհվեց, 100–ից ավելին վիրավորվեց: Քաղաքում այրվեցին շենքեր, ավտոմեքենաներ: Ականատեսների խոսքով՝ ջարդն ու անկարգությունները հրահրվել էին «կողմնակի սադրիչների» կողմից:
Հաջորդ օրը Նազարբաևը քաղաքում արտակարգ դրություն մտցրեց. քաղաքում ուժեղացվեց հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների պահպանությունը, սահմանափակվե ցտեղաշարժման ազատությունը, արգելվե ցինժողովները, հավաքները, ցույցերը, երթերը, գործադուլները, ինչպես նաև զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի վաճառքը։
Դատարանը վերոնշյալ գործադուլն անօրինական ճանաչեց, դրա մասնակիցներն աշխատանքից հեռացվեցին:
Հունվարի սկզբին, սակայն, բողոքի ակցիաներին մասնակցած և աշխատանքից հեռացված ավելի քան հազար մարդ աշխատանքի ընդունվելու մասին դիմում ներկայացրեց:
Կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ պետությունն աշխատանքի է տեղավորելու նավթային ընկերությունների՝ աշխատանքից հեռացված բոլոր աշխատակիցներին:
No comments:
Post a Comment