Popular Posts

Tuesday, January 10, 2012

Իրանական նավը Ադենի ծոցում առևանգվել է


Նավթաքիմիական արտադրանքի տեղափոխման համար նախատեսված Իրանական բեռնատար նավը` Ադենի ծոցում առևանգվել է ծովահենների կողմից: Այս մասին հաղորդում է «Մեհր» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով` նավը ուղևորվում էր հյուսիս-աֆրիկյան երկրներից մեկը և տեղափոխում էր 30 հազար տոննա կաուստիկ սոդա, որն արտադրված է իրանական «Արվանդ» քիմիական կոմբինատում: Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել առևանգման մասին լուրը:
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ, ամերիկյան ռազմանավերից մեկի անձնակազմը, Արաբական ծովում ծովահենների ավելի քան 40 օրյա գերությունից ազատել էր 13 իրանցի նավաստիների և ձերբակալել 15 ծովահենների, ենթադրաբար` Սոմալիի քաղաքացիներ, որոնք այժմ պահվում են ամերիկյան «Ջոն Ստեննիս» ավիակիր նավի վրա: 

No comments:

Post a Comment