Մարտիմեկյան դեպքերի զոհերի ծնողներն այսօր ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումից հեռացել են հիասթափված: Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 7 զոհվածների ծնողների և 2 փաստաբանների հետ հանդիպմանը Ջոն Պրեսկոտը հատկացրել է ընդամենը 21 րոպե:
«Սա ոչ թե հանդիպում էր, այլ ընդամենը` պարտականություն: Նա չէր ուզում մեզ հանդիպել, իսկ հանդիպեց, քանի որ մենք դժգոհել էինք, որ հակառակ դեպքում ակցիաներ կանցկացնենք»,- ասաց նա:
Ըստ Ալլա Հովհաննիսյանի՝ Ջոն Պրոսկոտը գրեթե իրենց չի լսել և չի թողել, որ ծնողները մինչև վերջ խոսեն, միայն ասել է, որ ինքն ամեն ինչ գիտի: «Մեր հիմնական հարցադրումը վերաբերում էր համազեկուցողների վերջին զեկույցին, մասնավորապես` ինչ դրական առաջընթաց են տեսել, որ գնացել հայտարարել են, թե «Մարտի մեկի» գործը կարելի է փակված համարել»,- ասաց զոհվածի մայրը: Որպես այդ որոշման պատճառ Պրեսկոտը նշել է Սերժ Սարգսյանի կողմից գործի նախաքննությունը ակտիվացնելու հանձնարարությունը:
Զոհվածների հարազատներն էլ առարկել են. «Մենք էլ ասեցինք, որ Սերժ Սարգսյանը դա արել է ոչ թե գործը բացահայտելու համար, այլ Ձեզ համար»:
Հիմնական նորությունը, որ հայտնել է Ջոն Պրեսկոտը զոհերի հարազատներին, առհասարակ, նրանց դուր չի եկել:
«Նա նշեց, թե պետք է Ձեզ ընդգրկել գործում, որպեսզի բացահայտվեն սպանությունները, քանի որ դուք այլ բան եք ասում, նրանք` այլ բան: Ես էլ ասեցի` ինչ կարող են ասել, եթե կոնկրետ իմ տղան սպանվել է «Չերյոմուխա» տեսակի զենքից»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ Ջոն Պրեսկոտի այցի միակ դրական կողմն այն կլինի, որ համազեկուցողի հանձնարարությամբ դատախազությունը ստիպված կլինի հրավիրել ծնողներին` ծանոթանալու գործի նյութերին: Ինչը Ալլա Հովհաննիսյանի տեղեկացմամբ`2008 թվականից առ այսօր տեղի չի ունենում:
«Եթե մինչև վերջին զեկույցը Եվրոպայից ակնկալիքներ ունեինք, ապա դրանից հետո հասկացանք, որ դրանք ձևական են»,- ասաց նա, սակայն հավատացրեց, որ դա չի նշանակում, թե դադարելու են պահանջել բացահայտելու իրենց հարազատների մահվան հանգամանքները: Ալլա Հովհաննիսյանը ավելացրեց, որ կսպասեն Պրեսկոտի այս այցին հաջորդած զեկույցին և ապա կկողմնորոշվեն, թե հետագայում ինչ գործողություններ են անհրաժեշտ:

No comments:
Post a Comment