Popular Posts

Tuesday, January 17, 2012

Թամամյանի գործով նախաքննությունն ավարտվել է


Հատուկ քննչական ծառայությունում քննվող Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով հետաքննությունն ավարտվել է։ 
Հովհաննես Թամամյանը մեղադրվում է 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև 2010թ. մայիսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայում երկու խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում քաղաքացիներ Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և Խաչիկ Մկրտչյանին սպանելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում իր պաշտոնեական լիազորություններր չարաշահելու համար։ Թամամյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր-ի 308-րդ հոդվածի 1-ին և 2-֊րդ մասերով:
ՀՔԾ-ից տեղեկացանք նաև, որ առաջադրված մեղադրանքում Հովհաննես Թամամյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Հիշեցնենք, որ նույն գործով «Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրվում են նաև ՀՀ ոստիկանության Երևանի Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննչական վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կարող են և անակնկալներ լինել: Մամուլի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել էր Թամամյանի փաստաբանը:

No comments:

Post a Comment