Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ավագ որդին կանխատեսել է ԿԺԴՀ-ում իշխող վարչակարգի շուտափույթ անկումը: Այս մասին ասվում է ճապոնական «Տոկիո սինբուն» ամսագրի լրագրողի գրքում:
INTERFAX -ի փոխանցմամբ` գիրքը նվիրված է Հյուսիսային Կորեային և հիմնված է Կիմ Չեն Նամի` Կիմ Չեն Իրի ավագ որդու հետ հարցազրույցների և էլեկտրոնային նամակագրության վրա:
«Կիմ Չեն Ընի ռեժիմը երկար չի գոյատևի: Առանց բարեփոխումների Հյուսիսային Կորեան կքանդվի: Իսկ եթե բարենորոգումներ իրականացվեն, ապա ռեժիմը կփլուզվի», - գրքում մեջբերվում են Կիմ Չեն Նամի խոսքերը:
Նաև խոսվում է, իշխանությունը ժառանգաբար փոխանցելու խնդրի շուրջ Կիմ Չեն Նամի վերաբերմունքի մասին: Նրա կարծիքով դա իսկապես ծաղրուծանակի առարկա է ողջ աշխարհի աչքերում: Նախկին առաջնորդի ավագ որդին հիշեցնում է, որ Կիմ Չեն Իրը ինքը սկզբնական շրջանում դեմ էր իշխանության ժառանգաբար փոխանցմանը:
No comments:
Post a Comment