ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը կարծես մոռացել է իր բուն գործառույթների մասին և իրեն կուսակցությունում այլ գործառույթներ է վերապահում: Գալստյանը կուսակցությունում նեղացնում է անխտիր բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, անգամ հաշվի չառնելով կուսակցության ներսում տվյալ անձի զբաղեցրած դիրքը: Հավանաբար, Խաչիկը կուսակցության ներսում էլ «սիմպատիայով» է առաջնորդվում: Մամուլի քարտուղարը շեֆին եղելությունը ներկայացնում է իրեն հարմար տարբերակով, եթե մեկին էլ չի հավանում՝ Ծառուկյանի ականջին «նստում է» այնքան, մինչև նա էլ հիասթափվի: Իրականում մամուլի քարտուղարի այս գործողությունները շեֆին լավ ծառայություններ մատուցելու արգասիքը չեն: Գալստյանն այլ խնդիր է լուծում. փորձում է Ծառուկյանի կողքերից հեռացնել նրան քիչ թե շատ հավատարիմ կուսակցականներին, իսկ նրանց փոխարեն իր ուզած մարդկանց է մեջտեղ բերում: Ի դեպ, տեղեկությունների համաձայն, ժամանակին Գալստյանի թեկնածությունը Գագիկ Ծառուկյանին առաջարկել են նախագահականից...Ինչ իմանաս, գուցե Խաչիկը դեռ չի մոռացել «հին շեֆերին»…
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Այն բանից հետո, երբ Իսրաելի պաշտպանության նախարարությունը որոշել է Թուրքիայի լիցենզիան չերկարաձգել, և ըստ այդմ թուրքական բանակին չվաճառել ի...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment