Popular Posts

Wednesday, January 18, 2012

Ամերիկյան բանակը պատրաստ է պատասխանել Իրանի սպառնալիքներին



ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան այսօր ասել է, որ ԱՄՆ բանակն ամբողջովին պատրաստ է Հորմուզի նեղուցը փակելու Իրանի ցանկացած սպառնալիքին պատասխան տալու համար` ավելացնելով, որ հատուկ քայլեր չեն ձեռնարկվել ամերիկյան ուժերը տարածաշրջանում վերադասավորելու համար:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ–ը թույլ չի տա՝ Իրանը փակի նեղուցը, որն օգտագործվում է նավթի արտահանումների համար:

Reuters-ի հաղորդմամբ՝ այն հարցին, թե արդյոք Իրանի սպառնալիքների պատճառով ամերիկյան զորքերի վերդասավորում եղե՞լ է, թե՞ ոչ, Պանետան պատասխանել է, որ այս պահին ոչ մի կարևոր քայլերի չեն գնում: «Անկեղծ ասած՝ մենք արդեն ամբողջովին պատրաստ ենք իրադրությունը մեր ձեռքը վերցնելու համար»,– ավելացրել է նա:

Ամերիկյան վերլուծաբաններն ասում են, որ Իրանի ռազմածովային ուժը բավական չէ նեղուցը փակելու համար, բայց Իրանը հրթիռային հնարավորություններ ունի, որ կարող է օգտագործել: 

No comments:

Post a Comment