Թեղուտի անտառների հատումը կատարվել է ՀՀ կառավարության թույլտվությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը`անդրադառնալով Թեղուտի անտառների խնդրին:
«Այն կազմակերպության հետ, որը հանքի շահագործման նպատակով իրականացնում է հատումները, պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` հատվածի երկու անգամ ավելին պետք է տնկեն և հետևեն, որպեսզի այն դառնա անտառ: Այս պահի դրությամբ հատվել է 75 հա, սակայն տնկվել է 120 հա: Դրանք տնկվել են Թեղուտ, Օձուն, Լեռնահովիտ, Արճուտ և Շմող համայնքներում»,- տեղեկացրեց գլխավոր անտառապետը` հավելելով, որ անտառների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններն են բնապահպանության նախարարության տեսչությունն ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպիսի դիրքորոշում է ինքն ունեցել կառավարության քննարկումների ժամանակ, պատասխանեց. «Ես պետական պաշտոնյա եմ` ի պաշտոնե»:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը նշեց, որ 87 մլն դրամ է ստացվել Թեղուտի անտառների հատված ծառերի վաճառքից: Անդրադառնալով Հայաստանում անտառների խնդիրներին` նշեց, որ ընդհանրապես հրդեհների բռնկումը մեծագույն խնդիրներից մեկն է: «Մարդկանց պետք է հասկացնել, որ խաշամը վառել չի կարելի: Մենք ամբողջ ամառ պահպանում ենք անտառները հրդեհներից, իսկ աշնանն ու ձմռանը դրանք մարդկանց կողմից հրդեհվում են»,- նշեց Ռ. Պետրոսյանը` հիշեցնելով Տաշիրի և Գուգարքի վերջին դեպքերը:

No comments:
Post a Comment