Ըստ մասնագետների անցկացրած հետազոտության` ներկայում Մեծ Բրիտանիայում սննդամթերքը մոտ 13 անգամ ավելի էժան է քան 1862-ին, տեղեկացնում է BBC-ն:
Մեկ շաբաթվա համար, բրիտանական ընտանիքի սպառողական զամբյուղը կազմում է 93,95 ֆունտ ստերլինգ, այն դեպքում, որ 1862թ. տվյալով այն գնահատվում էր 1254,17 ֆունտ: Հետազոտության հեղինակները գնի զգալի տարբերությունը բացատրում են ներմուծվող ապրանքների քանակական աճով:
Մասնագետները հետազոտության ժամանակ հաշվարկել են հիմնականում հանրության կողմից ամենաշատ օգտագործվող սննդամթերքի 33 տեսակ, այդ թվում` հաց, ձու, խաղող, կակաո և այլն: Վիկտորիա թագուհու օրոք, բրիտանացին սննդի վրա ծախսում էր իր եկամտի մեկ երրորդը, իսկ այժմ` ընդամենը 10%-ը:
Հավելենք, որ այժմ բրիտանական խանութներում արքայախնձորն արժե մոտ 1,7, իսկ 1862թ. այն արժեր 149 ֆունտ ստերլինգ:
No comments:
Post a Comment