Popular Posts

Monday, January 9, 2012

Բելգիայի կառավարության անդամներն իջեցնելու փոխարեն` բարձրացրել են իրենց աշխատավարձերը



Բելգիայի նոր կառավարության անդամների աշխատավարձերը բարձրացվել են 8 տոկոսով, չնայած նրան, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե բյուջեի տնտեսման նպատակով դրանք կիջեցվեն 5 տոկոսով:
Ինչպես գրում է ֆլամանդական Het Nieuwsblad op Zondag թերթը, մասնավորապես փոխվարչապետերի տարեկան աշխատավարձը 224 հազար եվրոյից կդառնա 248 հազար, նախարարներինը` 220-ից 238, պետքարտուղարներինը` 210-ից 227 հազար եվրո:Սակայն Բելգիայի վարչապետի տարեկան աշխատավարձի չափի մասին չի հաղորդվում:
 
Ընդդիմադիր «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության անդամ Բեն Վեյթսը հայտարարել է, որ «այն ժամանակ, երբ Բելգիայի քաղաքացիները ստիպված են տնտեսել, նախարարները կհարստանան»:
Շաբաթ կառավարությունը որոշել է մի քանի ամսով սառեցնել դաշնային բյուջեի ավելի քան մեկ միլիարդ եվրոյի չափով ծախսերը: «Եվրահանձնաժողովը մեզ ընտրության հնարավորություն չի թողել»,- ասել է Բյուջեի նախարար Օլիվիե Շասթելը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը չէր հաստատել Բելգիայի 2012 թվականի բյուջեի նախագիծը:

No comments:

Post a Comment