«Դոլարի թանկացման պատճառներից մեկը նախատոնական առևտրի հետ կապված դոլարի պահանջարկի աճն է»,- մեկնաբանելով վերջին օրերին դոլարի փոխարժեքի թանկացումը` ասաց ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով` դոլարի փոխարժեքի թանկացման մյուս պատճառը վերջին 9 ամիսների ԱՄՆ տնտեսության ոլորտի առաջընթացն էր, ինչն, ըստ Հրանտ Բագրատյանի, երկար չի շարունակվի, քանի որ Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ դոլարի երկարաժամկետ թանկացումը:
ՀՀ նախկին վարչապետը մնում է նույն կարծիքին, որ Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիզացված է, իսկ փոքր բիզնեսը չի խրախուսվում:
No comments:
Post a Comment