Popular Posts

Monday, January 9, 2012

Փետրվարի կեսերից քաղաքական թեժ պայքար է սպասվում


Փետրվարի կեսերից քաղաքական թեժ պայքար է սպասվում, սակայն նոր կոալիցիայի ձևավորման մասին դեռ վաղ է խոսելը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ:
«Դաշինքներ կկազմեն միայն փոքր կուսակցությունները: Իսկ մեծ կուսակցությունները ընտրությունների կգնան միայնակ, այդ թվում նաև ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: «Բարգավաճը» դեռ շատ շուտ դրա մասին հայտարարել էր»,-ասաց Հեղինե Բիշարյանը:
«Մենք այս պահին աշխատում ենք մեր նախընտրական ծրագրերի շուրջ, սակայն դրանք դեռևս պատրաստ չեն»,-ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով, որ իրենց կուսակցության համամասնական ցուցակում կլինեն նոր, երիտասարդ դեմքեր:

No comments:

Post a Comment