Popular Posts

Monday, January 9, 2012

ուղևորահոսքերի բացասական սալդոն ՀՀ-ում կազմել է 64 հազար 897 մարդ


«ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում ուղևորահոսքերի բացասական սալդոն ՀՀ-ում կազմել է 64 հազար 897 մարդ:
Այսինքն, նշված ժամանակահատվածում մեր երկրից մեկնել է 65 հազար 897-ով ավելի մարդ, քան ժամանել է, և դա չնայած այն բանին, որ նոյեմբերին ՀՀ ժամանածների թիվը 16 հազար 600-ով գերազանցել է մեկնածների թվին: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010-ի առաջին 11 ամիսների համեմատ, 2011-ի բացասական սալդոն մեծացել է 2.4 տոկոսով: Որոշ կանխատեսումներով, այս տարվա արտագաղթի վերջնական պաշտոնական թիվը կկազմի 40-50 հազար: Որքան է սա մոտ արտագաղթի իրական թվերին, դժվար է ասել»:

No comments:

Post a Comment