«Անցնող տարվա վերջին օրերին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց կաթնամթերքի շուկայի ուսումնասիրության արդյունքները: Համաձայն դրանց՝ աննախադեպ չարաշահումներ են իրականացրել «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա» եւ «Անի կաթ» ընկերությունները. ավելին՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամի չափով, «Անի կաթ»-ը՝ 5 մլն դրամի չափով, իսկ «Դուստր Մարիաննա» ընկերության տուգանքի չափը կազմեց 20 մլն դրամ: Այս ամենից հետո նոր թափ ստացան այն խոսակցությունները, համաձայն որոնց՝ Արտակ Շաբոյանի գլխավորած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեփականության վերաձեւման «գործիք» է դարձել ՀՀ վարչապետ Տիգան Սարգսյանի ձեռքում, իսկ նրա գործունեությունը ապահովում է ոչ թե ազատ եւ բարեխիղճ տնտեսական մրցակցություն, այլ խափանում է առհասարակ մրցակցությունը: ՀՀ վարչապետն իր ներիշխանական ինտրիգների համար օգտագործում է այս «գործիքը»՝ գրանցելով աննախադեպ հաջողություններ Հայաստանի տնտեսության վերջնական փլուզման գործընթացում։
Ավելացնենք նաեւ, որ Տիգրան Սարգսյանը, թմբկահարելով 170 մլն. դրամով բյուջեն «լցնելու» մասին, բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ «ՉԻ» տեղեկություններով այս հարցում օգտագործելով Արտակ Շաբոյանին՝ որպես որոշ բիզնեսները քայքայելու եւ դրա հաշվին բյուջեն հավաքագրելու «մեծ վարպետ», դրանով իսկ Տիգրան Սարգսյանը մեսիջ է ուղարկում Սերժ Սարգսյանին, որ Արտակ Շաբոյանին կարելի է տեսնել նաեւ որպես երկրի գլխավոր հարկահավաք»։
No comments:
Post a Comment