Բանգլադեշի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Մասուդ Ռազաքը հայտնել է, որ կանխվել է զինվորական հեղաշրջման փորձ: Նա հայտնել է, որ սպաների մի խումբ ծրագրել էր քաղաքացիական կառավարությանը զրկել իշխանությունից:
Գեներալի խոսքով` հեղաշրջման փորձը կանխվել է այլ զինծառայողների շնորհիվ, որոնք հավատարիմ մնալով կառավարությանը` բացահայտել են դավադրությունը: Ռազաքը դավադիրներին անվանել է «կրոնական ֆանատներ»:
Ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` թոշակի անցած երկու սպաներ, որոնք ըստ վարկածի` դավադրության կազմակերպիչներն են:
Նախորդ տարի Շեյխ Հասինի գլխավորած կառավարությանը հաջողվել էր փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ, որոնց համաձայն` պետությունը դարձել է առավել աշխարհիկ: Դա առաջացրել է իսլամիստական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչների դժգոհությունը:

Բանգլադեշում անկախության 40 տարիներին իրականացվել են մի շարք զինվորական հեղաշրջումներ: Ներկա կառավարությունը, սակայն, իշխանության է եկել ազատ ընտրությունների արդյունքում:
No comments:
Post a Comment