Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով ձերբակալվել են Նարեկ Մանվելյանը` Davidoff ծխախոտային ապրանքանիշը Հայաստանում ներկայացնող՝ «Ավերս» ընկերության բաժնետեր Արթուր Մանվելյանի որդին և Էդգար Նահապետյանը՝ «ՆԻԿՕ» կահույքի սրահի սեփականատիրոջ եղբոր որդին:
ՀՀ ոստիկանության և լրատվության բաժնից հաստատելով տեղեկատվության այն մասը, որ արդեն կան խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու ձերբակալվածներ, ոչ հաստատեցին, ոչ հերքեցին ընկերությունների ղեկավարների որդիների մասը:
Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանը առանց որևէ անուն նշելու դիմեց ինչ-ինչ բարձրաստիճան հայրերին և նրանց մեղադրեց զավակներին վատ դաստիարակելու համար:
Մեր տեղեկություններով, այս պահին ճշտվում է բազմաթիվ այլ երիտասարդների մեղքի բաժինն ու չափը Տիգրանյան փողոցում տեղի ունեցած միջադեպում: Իսկ երեկ հեռուստատասությամբ միջադեպի մասնակիցներին առանց անուն-ազգանունների ներկայացրել էին ի պատասխան մամուլի այն մեղադրանքների, որ հնչեղ ազգանուններով ծնողների որդիները չեն պատժվելու:
19-ամյա Էդգար Նահապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ 18-ամյա Նարեկ Մանվելյանի նկատմամբ̀ նույն օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով հատկանիշներով:
No comments:
Post a Comment