Ճանաչողական այցով Թեղուտի անտառ մեկնած մոտ 300 հայ բնապահպան ակատիվիստներ արդեն հասել են Թեղուտ գյուղ, սակայն թեղուտցիները դեմ են ակցիային:
Թեղուտցիներն ու հանքավայրը շահագործող «Վալեքս» գրուպի աշխատակիցներն ակցիայի մասնակիցներին ասել են, թե «գնացեք ձեր Երևան, մենք լավ գիտենք մեր իրավունքները»:
Մինչ Թեղուտ հասնելը, բնապահպանները կանգ էին առել Վանաձորում, որտեղ էլ նրանց դիմավորել էր Լոռու ոստիկանները:
Բնապահպանների ակցիայն մասնակցում են «ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ու երգիչ Ռուբեն Հախվերդյանը:
No comments:
Post a Comment