ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսի հետ քննարկել է Հարավային Կովկասի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցերը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ կայքին:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նաև հանդիպում է անցկացրել ամերիկյան հեղինակավոր քաղաքագետների հետ, այդ թվում Ֆիոնա Հիլլի («Բրուկինգսի Ինստիտուտ»), Անժելա Ստենտի (Ջորջթաունի համալսարան) և Ուիլիամ Հիլլի (Ազգային ռազմական քոլեջ) հետ:
Նախօրեին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նպատակով:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հանդիպում կկայանա Սոչի քաղաքում:
No comments:
Post a Comment